• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

18 հնս, 2025

Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը:

Առավոտյան քաղաքի Սուրբ Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով եւ մեծ մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այս յուրահատուկ հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով: Եկեղեցու առջեւ հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ` իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Սուրբ Կատարինա եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի եւ Հայ առաքելական եկեղեցու կողմից:

Այնուհետեւ եկեղեցում մատուցվեց Սուրբ Զատիկին նվիրված պատարագ, որից հետո տեղի ունեցավ հանդիսավոր հանրահավաք: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ Նշան Պետրոսյանը, Սանկտ-Պետերբուր•ում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը եւ այլք:

Հանրահավաքից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին արխիվային լուսանկարներ: Մշակութային կետրոնում բացված այս ցուցհանդեսի նյութերը այնուհետեւ ցուցադրվելու են կենտրոնում բացվելիք ցեղասպանության թանգարանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: