• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում Մոսկվայում

18 հնս, 2025

Մայիսի 30-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված 1918թ.-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն, ով իր խոսքում շեշտեց 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման փաստի պատմական նշանակությունը` որպես հայոց պետականության վերականգնման խորհրդանիշ:

Դեսպանն ընդգծեց նաեւ, որ նման հանդիպումները հանդես են գալիս որպես երկխոսության հարթակ՝ կամրջելով անցյալի իրողությունները ներկայիս զարգացումներին, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով սփյուռքի հայրենակիցների հետ տեսակետներ փոխանակել պետականության զարգացմանն ուղղված առանցքային հարցերի շուրջ:

Կլոր-սեղան քննարկմանը ելույթներով հանդես եկան՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Է. Հարությունյանը, «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Է. Դոլբակյանը, Ռուսաստանի (ԱԳՆ) Միջազգային հարաբերությունների ինստիտուտի հայ ուսանողների միավորման նախագահ Հենրի Սարդարյանն ու այլ հրավիրվածներ: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան Առաջին Հանրապետության հռչակման շուրջ քաղաքական եւ պատմական տարաբնույթ հարցերին:

Միջոցառման ավարտին «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Է. Դոլբակյանը ներկաների ուշադրությանն արժանացրեց նոր լույս ընծայված գեներալ Գ. Կորգանովի «Կովկասյան ճակատում հայերի մասնակցությունը Առաջին Համաշխարհային պատերազմում» գիրքը, որի ռուսերեն թարգամանությունը պատրաստել են Յու. Փիրումյանն ու Է. Դոլբակյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: