• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին

24 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենասանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան քաղաքական, հասարակական ու մշակույթի ոլորտի հայնտի գործիչներ եւ հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Պաշտոնական հանդիսությանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը՝ նշելով երիտասարդ պետության դերը միջազգային ասպարեզում եւ երախտիքի խոսք հայտնելով բոլոր բարեկամ պետություններին:

Ընդգծելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատմական բարեկամության եւ համագործակցության կարեւորությունը միջեպետական հարաբերությունների նորագույն պատմության մեջ՝ Դեսպան Օ.Եսայանն նշել է, որ դրանց զարգացման կարեւորագույն պայման են հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որի 20 տարին նշվում է 2012թ.-ին, եւ 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագիրը», որի 15 տարին նշվում է այս օրերին:

Իր հերթին ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մարգուլովը ողջունել է ողջ հայ ժողովրդին եւ, թվարկելով հայ-ռուսական հարաբերությունների նվաճումները, ներկայացրել է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք թվեր: Նա կարեւորել է նաեւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:
Պաշտոնական ընդունելությունը շարունակվել է համերգային ծրագրով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: