• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Երեւանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2012» 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը

24 հոկտեմբերի, 2012
Երեւանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2012» 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի Հանրապետության Կառավարության տանը հոկտեմբերի 24-26-ը անցկացվում է «EXPO-RUSSIA- ARMENIA 2012» հայ-ռուսական արդյունաբերական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարություններում, ինչպես նաև նպատակային հանդիպումներ Ռուսաստանի հետ ավանդաբար համագործակցող Հայաստանի ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում:

«EXPO-RUSSIA-ARMENIA» ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի, ՌԴ Պետդումայի, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի արդյունաբերական նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի Կառավարության, Ազգային Ժողովի եւ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Հայ-ռուսական ամենամյա արդյունաբերական EXPO-RUSSIA ARMENIA-ի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2008 թ.-ին Երեւանում: Անցած 4 տարիներին ընթացքում ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 5000 ընկերություններ` Ռուսաստանի եւ Հայաստանի 35 շրջաններից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: