• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ Մոսկվայում

09 նոյեմբերի, 2012

Ս/թ. նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 գործարար: Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:

Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը, ով ընդգծել է բարեգործության եւ միասնության խորհրդի նշանակությունը հայ ժողովրդի պատմական անցյալում՝ նշելով մեր օրերում հասարակության բոլոր շրջանակների մասնակցության կարեւորությունը համահայկական ծրագրերի իրականացման գործում:

Ճաշկերույթին ելույթ են ունեցել նաեւ ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա.Աբրահամյանը եւ այլք:

Հեռուստամարաթոնից հետո կհրապարակվի նվիրատուների եւ նվիրատվությունների ամբողջական ցանկը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: