• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Միջոցառում՝ նվիրված ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. որոշման 25-ամյակին

20 փետրվարի, 2013

Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված 1988թ.-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշման 25-ամյակին, որի համաձայն ԼՂԻՄ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ 1988-ի իրադարձություններն ազդարարել են հայոց պետականության զարթոնքի սկիզբը: «Փետրվարի 20-ը փառավոր օր է հայոց նորագույն պատմության մեջ, քանի որ 1988թ.-ի ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշումը սկիզբ դրեց բացառիկ, նախատիպը չունեցող այն իրավական գործընթացին, որը տարիներ անց ողջ հայության անձնվերության, հայ մարտիկների ոգու տոկունության եւ հերոսական հաղթանակների արձանագրման ճանապարհով պետք է պսակվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ», - ընդգծել է Օլեգ Եսայանը:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաեւ «Ղարաբաղյան շարժման» ակունքներում կանգնած, նշանավոր պետական, հասարակական գործիչ Սեմյոն Բաբայանը, ով 1988թ.-ին գլխավորել է նաեւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: