• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողություն Մոսկվայում՝ նվիրված 1988թ.-ի «Սումգայիթյան ջարդերի» զոհերի հիշատակին

28 փետրվարի, 2013

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը «Սումգայիթյան ջարդերին» զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողությունը, որին մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայան, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, դեսպանության դիվանագետները, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ մոսկովյան բուհերի հայ ուսանողեր:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանը Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 25 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին Ռուսաստանում կազմակերպված տարաբնույթ միջոցառումները, հուշերեկոները կոչված են վերստին հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում անմեղ զոհված հայերի հիշատակին եւ դատապարտելու 1988թ.-ի սարսափելի իրադարձությունները: Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների եւ մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Հիրավի, եթե «Սումգայիթյան ջարդերին» ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակչության հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ այլ քաղաքներում», - նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգեւորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի արարողություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: