• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՀՀ Սփյուռքի նախարարի այցը Մոսկվա

17 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 15-17-ը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Աշխատանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում այցելել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներ եւ հանդիպումներ ունեցել տեղի համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումները կազմակերպվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն, հանդիպում ունեցել դեսպան Օլեգ Եսայանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումներին, հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող տարաբնույթ հարցեր:

Նույն օրը Մոսկվայի հայկական վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն նորաբաց եկեղեցու հանդիսությունների սրահում ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպել է համայնքի ղեկավարների և ավելի քան 500 ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի ամենահայաշատ համայնքներից մեկի՝ Մոսկվայի հայ համայնքի՝ հայապահպանությանն ուղղված աշխատանքն ու ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն, ով իր խոսքում ընդգծել է ՀՀ Սփյուռքի նախարարության բացառիկ նշանակությունն արտերկրում հայկական համայնքների միավորման, աշխատանքների համակարգման եւ հայապահպանության գործում:

ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին եւ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանից ժամանած արվեստագետների խումբը ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի գլխավորությամբ ներկայացրել է «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» բեմադրությունը:

Նույն ծրագրով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 16-ին մեկնել է Ռուսաստանի Կալուգա, իսկ նոյեմբերի 17-ին` Տուլա քաղաքներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: