• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

1988թ. երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մոսկվայում

07 դեկտեմբերի, 2013

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ կայացել է Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնկացել և ծաղկեփսակներ են դրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ փրկարարների միության (ՌՓՄ) նախագահ Յուրի Վորոբյովը, ՌԴ Արտակարգ Իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փոխնախարար Է.Չիժիկովը, ՌԴ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռուսաստանյան պետական, հասարակական եւ մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ եւ մոսկվաբնակ հայեր:

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՌՓՄ, ՌԴ ԱԻՆ հետ համատեղ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում կազմակերպվել է նույն տարելիցին նվիրված միջոցառում, որին ելույթներով հանդես են եկել դեսպան Օ.Եսայանը, ՌՓՄ նախագահ Յու.Վորոբյովը և ՌԴ ԱԻՆ նախարար Վ.Պուչկովը:

Դեսպան Օ.Եսայանը իր խոսքում ընդգծել է ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետություններից, օտարերկրյա ավելի քան 100 երկրներից աջակցության կարեւորությունը՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացման եւ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Ցուցաբերված աջակցության համընդհանուր գործում իր բացառիկ ներդրումն ունի Ռուսաստանի Դաշնությունը, որի բազմաթիվ նվիրյալ զավակները օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին ստեղծված ծանր իրավիճակում: Շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին երկրաշարժի տարիներին իրենց ավանդը բերած ռուս փրկարարների և կամավորների կատարած աշխատանքի համար, դեսպան Օ.Եսայանը պատրաստակամություն հայտնեց` համապատասխան դիմումի դեպքում իրենց անունները ներկայացնել ՀՀ ղեկավարությանը` պետական պարգևներ շնորհելու հարցի միջնորդությամբ:

Արարողությանը մասնակցող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, ՌՓՄ նախագահ Յուրի Վորոբյովը ներկաներին է փոխանցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վ.Մատվիենկոյի աջակցության խոսքերը: Նա նշել է, որ տեղի ունեցած աղետալի ողբերգրությունը և դրա հետևանքների հաղթահարումը ցանկությունը էլ ավելի սերտացրեց մեր ժողովրդների միջև առկա բարեկամական կապը: Յու.Վորոբյովը հատուկ հարգանքով նշեց հայ ժողովրդի համախամբվածությունը և միասնականությունը դժվարին պահին:

ՌԴ ԱԻ նախարար Վ.Պուչկովը իր խոսքում նույնպես հիշատակել է տեղի ունեցած արհավիրքի ողջ ողբերգությունն ու հազարավոր մարդկանց փրկության գործում առաջ եկած բարդությունները: Նա ընդգծել է, որ ինչպես և Յու.Վորոբյովը, նույնպես մասնակցել է փրկարարական աշխատանքներին: Տեղի ունեցած աղետը նա որակել է որպես լուրջ փորձություն իր գործընկերների համար, որը պատճառ է դարձել 1998թ. ռուսական փրկարարական կորպուսի ստեղծման գործում և հիմք է հանդիսացել հետագայում ՌԴ ԱԻՆ ստեղծման համար: Նախարարը նշել է, որ ներկայումս երկու երկրների կառավարությունների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել արտակարգ իրավիճակների արձագանքման ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

Միջոցառումը շարունակվեց Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին իրենց մասնակցությունը բերած փրկարարներին` «За содружество во имя спасения» եւ «За отличие в ликвидации ЧС» խորագրերով մեդալների հանձնման արարողությամբ: Մեդալներ են հանձնվել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքների 25 մասնակցի՝ ՌԴ տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ժամանած ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին:
«Փոխադարձ բարեկամություն՝ հանուն փրկության» մեդալով է պարգեւտրվել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Մեդալների հանձման արարողությանը հաջորդեց շրջայց Ազգային կենտրոնում, որի շրջանակներում ընդգծվել է սերտ համագործակցությունը ՌԴ և ՀՀ ԱԻՆ-րի միջև: Որպես օրինակ հյուրերին ցուցադրվել են երկու գերատեսչությունների միջև շուրջօրյա կապը ապահովող միջոցները:

Նշենք նաեւ, որ այս օրերին ինչպես Մոսկվայում, այնպես էլ ՌԴ տարբեր քաղաքներում հայ համայնքների, ինչպես նաև ռուսական կողմի նախաձեռնությամբ, փրկարարների մասնակցությամբ անցկացվում են 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-ամյակի կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: