• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ըդնունելություն` Հայոց Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ

15 փետրվարի, 2014

Ս/թ. փետրվարի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Զինված ուժերի, պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան հասարակական, գիտական ոլորտի անվանի գործիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ ոգեկոչելով հայրենիքի սահմանների պաշտպանության անմահ հերոսների հիշատակը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայոց բանակի կազմավորման օրն Անկախ Հայաստանի զինվորի խրոխտության, հայրենասիրության և միասնության ուժը խորհրդանշող համազգային տոնն է: “Հպարտությամբ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն անցել է բանակաշինության մեծ ճանապարհ, և մենք այսօր ունենք մարտունակ ու ժամանակի շնչով վերազինված բանակ, որը շարունակում է լինել մեր երկրի անվտանգ կյանքի երաշխավորը”, - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ և ՌԴ միջև ռազմական համագործակցության կարևորությանն ու առանցքային հարցերին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցելլ ՀՀ ՊՆ հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: Մոսկվայի թիվ 15 քաղաքային հիվանդանոցի Նյարդավիրաբուժական բաժնի վարիչ Ս.Սարիբեկյանը պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության՝ “Ռազմական համագործակցություն” մեդալով, իսկ ՌԴ Զինված ուժերի գնդապետ Ս.Պրիսյաժնին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված “Հոբելյանական” մեդալով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: