• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մարտ Ռուբեն Գալչյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը Մոսկվայում

04 մարտի, 2014

Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ վերոնշյալ գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գիտական, հասարակական, այնպես էլ ընթերցասեր լայն շրջանակների համար: «Ռուբեն Գալչյանի այս աշխատությունն արժեքավոր է առաջին հերթին այն առումով, որ այն ներկայացնում է տարածաշրջանի իրական պատմությունը, որի միտումնավոր խեղաթյուրումը ստեղծում է լուրջ խոչընդոտներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց դեսպան Եսայանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վարվող պատմության խեղաթյուրմանն ուղղված քաղաքականության, դրա ակունքների և նպատակների մասին: Նա նշեց, որ այս գիրքը երկարատև, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է և իրենից ներկայացնում է իրական պատմության օբյեկտիվ ներկայացման փորձ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ.Զախարովը, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի» նախագահ Գ.Տրապեզնիկովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, “Армянский принц Манук бей”, “Веапар: Воспоминания о Вазгене Первом”, “Спасенный Римом. Кардинал Григор Аганджанян” ռուսալեզու գրքերի հեղինակ Գոհար Ռշտունին, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբաքյանը, “Հայասա” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Տ. Մանասյանը:

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Ռուբեն Գալչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքում մանրամասն ներկայացված են Հարավային Կովկասի պետությունների ձևավորման հիմնական փուլերը՝ տարբեր դարաշրջանների քարտեզների պատկերմամբ և պատմական սկզբնաղբյուրների հղումներով: Աշխատությունը հագեցած է պատմաբանական և էթնոգրաֆիկ նյութերով, ներկայացված է մոտ 45 պատմաբանական մեծ նշանակություն ունեցող քրիստոնյա, իսլամական և հունա-հռոմեական քարտեզների վերլուծություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: