• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայ-հրեական հուշերեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին

23 ապրիլի, 2014

Ս/թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվել է հայ-հրեական հուշերեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, “Արարատ” մշակութային միության և “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի, “Հոլոքոստ” գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա էին և ելույթներով հանդես եկան ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ. ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն, Մոսկվայի Կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, “Ռուս-հայկական համագործակցության” նախագահ Յու.Նավոյանը, “Արարատ” մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Մ.Բաբայանը:

Ներկաներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց Ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխեր մարդկության հանդեպ զանգվածային ոչնչացմանն ուղղված և պատմությանը հայտնի այլ իրադարձությունները, այդ թվում` Հոլոքոստը:

“Ռուս-հայկական համագործակցության” հկ-ի նախագահ Յու.Նավոյանը նկատել է, որ հայ-հրեական նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալը մեծ ազդակ է լոբբիստական գործունեությամբ զբաղվող կառույցների հետագա համագործակցության համար: Կազմակերպիչները նշել են նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և զանգվածային բռնությանը ենթարկված այլ ազգերի համայնքներին:

Երեկոյի մասնակիցները խոսել են նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ողբերգալի ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեցման, միջազգային ճանաչման կարևորության մասին:

Երեկոյի շրջանակներում ներկայացվել է Ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անկահատական գեղանկարչական ցուցահանդեսը:

Այնուհետև հնչել են թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: