• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռուսաստանի հրեական համայնքային կառույցների ղեկավարների հետ

19 հունիսի, 2014
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռուսաստանի հրեական համայնքային կառույցների ղեկավարների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ. հունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յու.Կաններին և Ռուսաստանում գործող “Հոլոքոստ” գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Ի.Ալտմանին:

Զրույցի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց Ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում, հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յու.Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանությունը վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե’ Հայոց Ցեղասպանությունը և թե’ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգությունները չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

“Հոլոքոստ” գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը Օլեգ Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ կենտրոնի և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պայմանավորվածության համաձայն այս տարի հոկտեմբերին Երևանում կկայանա Ի. Ալտմանի, Ա.Գերբերի, Դ.Պոլտորակի հեղինակությամբ ռուսալեզու “История Холокоста на территории СССР” վերնագրով ՌԴ միջնակարգ դպրոցների համար նախատեսված գրքույկի հայերեն թարգմանությամբ հրատարակության շնորհանդեսը: Գրքույկի հայալեզու տարբերակի շնորհանդեսը կնախաձեռնվի նաև Մոսկվայում:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայ մեծասեր անձանց, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխշփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: