• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում կայացել է “Սև Գրքի” շնորհանդեսը

21 հուլիսի, 2014

Ս/թ. հուլիսի 19-ին Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրի հանդիսությունների դահլիճում ռուսաստանյան “XXI-րդ դարի իրավական տեխնոլոգիաներ” կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանի “Սև Գիրքը. նշանավոր օտարազգիները թուրքական ոճրագործությունների և Հայոց Ցեղասպանության մասին” խորագրով ռուսալեզու ժողովածուի երկրորդ վերալրացված հրատարակության շնորհանդեսը:

Գրքի բացառիկ նշանակությունը պայմանավորված է ռուսալեզու ընթերցողի համար Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ անհայտ փաստերի և իրադարձությունների ներկայացման կարևորությամբ, որոնք տեղ են գտել նշանավոր օտարազգիների գրառումներում, հրապարակումներում, պետական փաստաթղթերում և այլ կարգի փաստավավերագրական նյութերում:

Շնորհանդեսին ներկա ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր երախտիքի խոսքն է հայտնել “XXI-րդ դարի իրավական տեխնոլոգիաներ” կազմակերպության ղեկավարությանը և գրքի հեղինակին նշյալ հրատարակության պատրաստման համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ “Սև Գիրք” ժողովածուն կազմել են բազմապիսի գործունեությամբ զբաղված, տարբեր մասնագիտությունների տեր անհատներ` գրողներ, պատմաբաններ, դիվանագետներ, ճանապարհորդներ, միսիոներներ, լրագրողներ, պետական և ռազմական գործիչներ: “Նրանցից շատերը եղել են այդ իրադարձությունների անմիջական վկաները: Եվ գրքի հրատարակումը Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ևս մեկ քայլ է, որն ապացուցում է Թուրքիայի կողմից իրականացված հրեշավոր ոճրագործությունների հաջորդականությունը կայսերության քրիստոնյա և ոչ մահմեդական հնազանդների հանդեպ, ինչպես նաև հիմնավորված կերպով դատապարտում թուրքական կայսերությանը` մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման մեջ”, - նշել է Օ.Եսայանը:

“XXI-րդ դարի իրավական տեխնոլոգիաներ” կազմակերպության նախագահ Յուրի Սկուրատովն անդրադարձել է գրքի համաշխարհային նշանակությանը` ընդգծելով, որ վերոնշյալ հրատարակությունը լույս է սփռում Օսմանյան կայսերության վարած քաղաքականության և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության իրականացման անհերքելի փաստերի վրա:

Գրքի հեղինակ-կազմող Ալբերտ Իսոյանը, միջոցառմանը հանդես գալով եզրափակիչ խոսքով, ընդգծել է, որ “Սև Գրքի” հրատարակման հիմնական նպատակն է` ներկայացնել Թուրքիայի կողմից մինչև օրս վարվող ժխտողական քաղաքականության ձախողումն ու անհեռանկար ուղին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: