• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում բացվել է հայկական սննդամթերքի տոնավաճառը

05 սեպտեմբերի, 2014

Ս/թ. սեպտեմբերի 5-ին Գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսի` ՎԴՆԽ-ի համալիրի դիմաց տեղի է ունեցել հայկական սննդամթերքի տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ք.Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակներ: Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների և ք. Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Որպես տոնավաճառի համակարգող հանդես է եկել Մոսկվայի երիտասարդ ձեռներեցների “Բերդ” ասոցիացիան:

Հայկական վերամշակող և գյուղմթերք արտադրող բազմաթիվ ընկերություններին հնարավորություն է ընձեռվել տոնավաճառի շրջանակներում առանձին տաղավարներով մոսկվաբնակ հանրությանը ներկայացնել հայկական ապրանքների լայն տեսականին:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը ք.Մոսկվայի Առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ա. Նեմերյուկի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տաղավարներով և ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեսպան Օ.Եսայանն ընդգծել է հայկական սննդամթերքի ռուսաստանյան շուկայում առավել լայն ներկայացման կարևորությունը` ընդգծելով դրա բարձր որակական հատկանիշները:

Օ.Եսայանի խոսքով, ինչպես հայկական վերամշակող ընկերությունների արտադրությունն, այնպես էլ Հայաստանից ներկրված գյուղմթերքը շարունակում են վայելել մոսկվաբնակների հավանությունը և ապրանքատեսակի որակի հանդեպ վստահությունը:

Քաղաք Մոսկվայի Առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ա.Նեմերյուկն իր հերթին նշել է հայկական սննդամթերքի բարձր մրցունակությունն ու մոսկովացիների շրջանում մեծ պահանջարկի առկայությունը:

Տոնավաճառի բացումն ուղեկցվել է հայ ազգային երգ-երաժշտության համերգային կատարումներով: Տոնավաճառի տաղավարներում կազմակերպվել է նաև ազգային ավանդական արհեստների նմուշների ցուցադրություն-վաճառք:
Հայկական սննդամթերքի տոնավաճառը Մոսկվայի ՎԴՆԽ համալիրի դիմաց կտևի մինչև ս/թ. նոյեմբերի 1-ը:

Ի գիտություն`

Հայկական տոնավաճառին ներկայացված է սննդամթերք արտադրող հայկական 20-ից ավելի ընկերություն, որոնց ցանկում են` “ԱՐՏ ՖՈՒԴ”, “ԱՐՑԱԽ ՖՈՒԴ”, “ԿԻԼԻԿԻԱ”, “ՏԱՄԱՐԱ ՖՐՈՒՏ”, “ՆՈՅԱՆ”, “ՍԱՎԱ”, “ՖՐՈՒՏ ԼԵՆԴ”, “ԿԵՐԱԿՈՒՐ”, “ՇԱՄԲ”, “ԱՐԿՈԼԱԴ”, “ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ”, “ԱՐՄԵՆԻՈՒՄ” ընկերությունները և Իջևանի պահածոների գործարանը: Հայաստանյան “ՍՊԱՅԿԱ” ընկերությունն ապահովել է թարմ մրգերի և բանջարեղենի տեսականու մատակարարումը դեպի Մոսկվա: Նախատեսվում է նաև տոնավաճառի շրջանակներում ներկայացնել հայկական ձկնեղենն ու ձկնային արտադրանքը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: