• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Պաշտոնական ընդունելություն Մոսկվայում` ՀՀ Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ

24 սեպտեմբերի, 2014

Ս/թ. սեպտեմբերի 23-ին Մոսկվայի “Ռենեսանս Մոնարխ” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական ընդունելությունը: Հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական և մշակույթի բնագավառի անվանի գործիչներ, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, տարածաշրջանային կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքի հայտնի գործիչներ:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` նշելով, որ հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների համար Անկախության Հանրահռչակումը դարձավ դարավոր իղձերի իրականացման նոր պատմական փուլի սկիզբ. “Այս իրադարձությունը Հայաստանի նորագույն պատմության մեջ կանխորոշիչ դերակատարում է ունեցել. աշխարհասփյուռ հայության շրջանում այն նպաստել է ազգային գիտակցության բարձրացմանը և համազգային շահերի իրականացման նպատակով անկախ պետականության շուրջ շարունակական համախմբմանը”: Իր ելույթում դեսպան Օ.Եսայանն անդրադարձել է նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առանցքային ոլորտներին` նշելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր շարունակում է ամրանալ միջպետական փոխգործակցության շրջանակների ընդլայնմամբ”:

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակույթի բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության լայն շրջանակին` վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն բարձր արդյունավետությամբ և համագործակցության խորացմանն ուղղված ինտեգրացիոն նոր ձևաչափերում:

Տոնական հանդիսությունը շարունակվել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանու ներքո գործող Հայորդաց տան “Հայասա” պարային համույթի համերգային կատարումներով: Հյուրանոցային համալիրի դահլիճում կազմակերպվել էր նաև ՌԴ վաստակավոր նկարիչ` հայազգի Յուրի Գրիգորյանի և որդու` Յուրի Գրիգորյան կրտսերի հայկական մոտիվներով գեղանկարների ցուցադրությունը:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: