• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայ բժիշկների համառուսաստանյան առաջին գիտաժողովը Մոսկվայում

16 հոկտեմբերի, 2014

Ս/թ. հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Հայերի միության բժիշկների ասոցիացիան Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի հանդիսությունների սրահում անց է կացրել հայ բժիշկների համառուսաստանյան առաջին գիտաժողովը:

Համաժողովին բացման խոսքերով հանդես են եկել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Մուրադյանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանն իր ելույթում կարևորել է նման կառույցի կազմավորման նշանակությունը, որն իր շուրջն է համախմբել ՌԴ-ում բնակվող բժշկության ոլորտի հայազգի բարձրակարգ մասնագետներին: Դեսպան Օ.Եսայանը հայտնել է նաև դեսպանության պատրաստակամությունն աջակցել նշյալ կառույցի և Հայրենիքի միջև կապերի և մասնագիտական շփումների զարգացմանը:

«ՌՀՄ Բժիշկների Ասոցիացիայի նպատակները և խնդիրները» զեկույցով հանդես է եկել ՌԴ ԳԱ ակադեմիկոս Բ.Ալեքյանը, այնուհետև «Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական կոնգրեսի մասին» զեկույցով հանդես է եկել պրոֆեսոր Ա.Բաբլոյանը: Ելույթներ են ունեցել նաև ՀՀ գիտական միավորումների և ասոցիացիաների փորձագետները: Համաժողովի արդյունքներով հաստատվել է Ասոցիացիայի 2015-2016թթ. աշխատանքային ծրագիրը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: