• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ Դաշնային Խորհրդի անդամները ծաղիկներ տեղադրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության առջև

22 հունվարի, 2015
ՌԴ Դաշնային Խորհրդի անդամները ծաղիկներ տեղադրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության առջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն են այցելել և դեսպանության առջև ծաղիկներ տեղադրել ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ` ՌԴ ԴԽ և ՀՀ ԱԺ-ի միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և Հյուսիսի գործերով հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն և սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի անդամ Ժաննա Իվանովան` իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին:

ՌԴ սենատորները միջխորհրդարանական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային Խորհրդի անունից ցավակցություններ են հայտնել Ավետիսյանների ընտանիքի ողբերգության կապակցությամբ:

Կ.Կոսաչյովը, հայտնելով ՌԴ ԴԽ միջազգային հանձնաժողովի կարեկցանքը, նշել է, որը այս ողբերգությունը անտարբեր չի թողել որևէ ՌԴ քաղաքացու, իսկ տեղի ունեցած հանցագործությունը չունի որևէ արդարացում և արժանի է խստագույնս դատապարտման:

Միաժամանակ ընդգծվել է, որ տեղի ունեցածը չպետք է բացասաբար ազդի Ռուսաստանի և Հայաստանի միջև հաստատված ավանդական բարեկամության վրա, որն ունի ամրության մեծ պաշար, հիմնված է երկու ժողովուրդների դարավոր հարաբերությունների և միմյանց հանդեպ տածած անկեղծ համակրանքի վրա:

Կ.Կոսաչյովը հայտնել է նաև, որ տեղի ունեցածը ՌԴ Դաշնային Խորհրդում դարձել է հանգամանալից ուսումնասիրման առարկա:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: