• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

28 փետրվարի, 2015

Ս/թ. փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի եւ ծաղիկների զետեղման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 27 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին մենք վերստին հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում անմեղ զոհված մեր հայրենակիցների հիշատակին` դատապարտելով 1988թ.-ի զարհուրելի իրադարձությունները: Սումգայիթի ջարդերը, որոնք նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները, չընկճեցին մեզ և Լեռնային Ղարբաղի Հանրապետության հռչակումը դարձավ իրականություն», - ամփոփեց դեսպանը:

Միջոցառմանը ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու տարածքում կազմակերպվել է նաև մոմավառություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: