• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Գիտաժողով Մոսկվայում` նվիրված ռուսաստանյան բուհերում հայոց լեզվի դասավանդմանը

19 մարտի, 2015
Գիտաժողով Մոսկվայում` նվիրված ռուսաստանյան բուհերում հայոց լեզվի դասավանդմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ


Մարտի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի հայագիտության կենտրոնի և գիտական խորհրդի նախաձեռնությամբ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի ժողովասրահում տեղի ունեցավ «Ռուսաստանի բուհերում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման հարցեր» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, մոսկովյան բուհերում հայոց լեզու և հայագիտության առարկաներ դասավանդող տասնյակ մասնագետներ և հայոց լեզու ուսումնասիրող երիտասարդներ:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից ընթերցված տերունական աղոթքից հետո դեսպան Եսայանը ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում ընդգծեց ռուսաստանյան բուհերում հայոց լեզվի և հայագիտության դասավանդման կարևորությունը՝ որպես հայ և ռուս ժողովուրդների և երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք: Դեսպանն անդրադարձավ Ռուսաստանում մայրենիի տարածման ուղղությամբ դեսպանության կողմից տարվող աշխատանքներին և ռուսաստանյան բուհերի հետ առկա համագործակցությանը:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի հայոց լեզվի դասախոսներ Ելենա Ջաղացպանյանը և Վարդան Ղազարյանը, Ռուսաստանի ռազմական համալսարանի լեզուների և ազգերի մշակույթների ամբիոնի ղեկավարի տեղակալ Օլեսյա Բուկան, նույն բուհի հայոց լեզվի դասախոս Ռուզաննա Կոմարովան և մի շարք այլ մասնագետներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձան հայոց լեզվի դասավանդմանը վերաբերող տարաբնույթ հարցերի և այս ուղղությամբ մոսկովյան և երևանյան բուհերի միջև հաստատված համագործակցությանը: Ըստ նրանց գնահատականի՝ մոսկովյան բուհերում տարեցտարի ավելանում է հայերեն ուսանել ցանկացող այլազգի երիտասարդների թիվը: Ելույթներով հանդես եկան նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանների ռուսաստանցի ուսանողները, ովքեր, որպես օտար լեզու, բուհում ուսանում են հայերեն:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: