• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

“ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ” ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈՒՇԵՐԵԿՈ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՆԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

14 ապրիլի, 2015

Ս/թ. ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության և “Հայ-ռուսական համագործակցություն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացավ “Հիշում և պահանջում եմ” խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշերեկոն: Միջոցառումն անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում:

Հուշերեկոյին մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ և ռուսաստանյան ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի` հուշերեկոն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ և շարունակվեց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով:

Հուշերեկոյի բացման ելույթով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում մատնանշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհանդիսանա Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ, այդ թվում նաև` Թուրքիայում: “Ելնելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ ունեցած իր պարտքից և պատասխանատվության զգացումից` հայ ժողովուրդը հետագայում ևս կշարունակի արդարության վերհաստատմանն ուղղված իր համառ պայքարը, քանի որ միայն համընդհանուր ճանաչումը, դատապարտումը և ապաշխարումը կարող են վերացնել ցանկացած մեծ ոճրագործության անմահությունը”, - նշեց Օ.Եսայանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ է ողջ աշխարհին, այդ թվում` Թուրքիային:

Երեկոյին ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրեց 1915թ.-ին Օսմանյան կայսերությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ պայքարում քաղաքակիրթ միջազգային հանրության համախմբման կարևորությունը:
“Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը: Մենք որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում”, - նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր հերթին նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: “Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար”, - ընդգծեց Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք հայտնեց նաև, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

Հուշերեկոն շարունակվեց Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված “Արմենիադա” երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: