• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակման միջոցառումներ

24 ապրիլի, 2015

Ս/թ. ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և ՌԴ պետական և քաղաքական գործիչներ, ք. Մոսկվայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և միջազգային ու տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, Մոսկվայի հայ համայնքի անվանի գործիչներ, հազարավոր մոսկվաբնակ հայեր:

ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող “Սուրբ Պայծառակերպություն” եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ 1915թ.-ին Օսմանյան կայսերությունում նահատակված 1.5 միլիոն հայերի:

Այնուհետև վանական համալիրի տարածքում ՌԴ-ում ՀՀ դեսպանի կողմից բացվեց 1915թ.-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ու տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունը:

Նույն օրը Մոսկվայի Մ.Գորկու անվան զբոսայգում տեղի ունեցավ Մոսկվայի հայ համայնքային կառույցների խաղաղ հավաքը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: