• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Պաշտոնական ընդունելություն Մոսկվայում` ՀՀ Անկախության օրվա առթիվ

23 սեպտեմբերի, 2015

Ս/թ. սեպտեմբերի 22-ին Մոսկվայի “Ռենեսանս Մոնարխ” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական ընդունելությունը: Հանդիսավոր ընդունելությանը մասնակցեցին ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված 4 տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակույթի բնագավառի անվանի գործիչներ, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը, ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքի ղեկավարներն ու անվանի հայ հասարակական և գիտական ոլորտի գործիչներ:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն` անդրադառնալով օրվա խորհրդին և նշանակությանը հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների համար և շնորհակալություն հայտնելով բոլոր այն դաշնակից պետություններին, բարեկամ և գործընկեր երկրներին, որոնք աջակցել են Հայաստանին իր առջև դրված նպատակների կյանքի կոչման գործում: “ՀՀ անդամակցությունն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միություն ինտեգրումը, ԵՄ-ի և այլ միջազգային ու տարածաշրջանային միավորումների հետ հետագա հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ձգտումը, քաղաքական և տնտեսական համակարգի կատարելագործմանն ուղղված քաղաքականության շարունակումը բխում են Հայաստանի ազգային, պետական շահերից և ուղղված են իրավական ժողովրդավարական պետության շարունակական կառուցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու նրա անվտանգության համակարգի ամրապնդմանը, որի առանցքը մեր Զինված ուժերն են”, - նշեց Օլեգ Եսայանը:  ՌԴ-ում ՀՀ դեսպանը բացառիկ կարևոր է գնահատել ռազմա-քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում երկու դաշնակից պետությունների միջև օր օրի ընդլայնվող փոխգործակցությունն ու նշել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերակատարման կարևորությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ:

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով, անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակույթի բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության ընդգրկուն շրջանակին, նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ են ստացել Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության արդյունքում: “Տարեսկզբից համատեղ իրականացրած լայնածավալ աշխատանքն եվրասիական հարթության վրա արդեն իսկ տալիս է իր զգալի արդյունքները. ռուսաստանյան և հայաստանյան ընկերություններն ու քաղաքացիները օգտվում են բացառիկ առավելություններից` առևտրային, մաքսային հարաբերությունների համաժամացման և ազատականացման քաղաքականության և միգրացիոն ռեժիմի դյուրացման շնորհիվ: Համոզված եմ, որ արդեն իսկ հնգյակի կազմով ԵԱՏՄ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի ինտերգրման հետագա փուլերում”, - նշեց ՌԴ ԱԳՆ պետքարտուղարն`ընդգծելով նաև հայ-ռուսական հարաբերությունների կենսունակ և արագընթաց զարգացող բնույթն ու երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջև հաստատված փոխվստահելի հարաբերությունների կարևորությունը:

Ընդունելությունն ուղեկցվեց սիմֆոնիկ նվագախմբի կողմից հայ դասականների գործերի կատարմամբ և Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեսանյութի ցուցադրմամբ: Տոնական հանդիսությունը շարունակվեց նաև Հայորդաց տան “Հայասա” պարային համույթի համերգային կատարումներով: Հյուրանոցային համալիրի դահլիճում կազմակերպվել էր նաև հայ անվանի քանդակագործ-գրաֆիկ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Հարությունյանի աշխատանքների և հեղինակած մոնումենտալ կառույցների լուսանկարների ցուցադրությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: