• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Կլոր-սեղան քննարկում` նվիրված Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին

05 դեկտեմբերի, 2015

Ս/թ. դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներքո գործող թանգարանի նախաձեռնությամբ` մոսկովյան թանգարանի շքասրահում տեղի ունեցավ Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին նվիրված կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Մոսկվայի տարբեր գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ ու լազարյանագետներ, Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու տեղի բուհերի հայ ուսանողները:

Կլոր-սեղան քննարկման բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց Մոսկվայի Արմյանսկի նրբանցքում տեղակայված, Լազարյանների կողմից հիմնադրված արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի տարբեր հարթակներում տարեսկզբից մեկնարկած միջոցառումների կարևորությունը` ընդգծելով նաև կրթական հաստատության բացառիկ դերակատարումը ռուսաստանյան գիտակրթական բնագավառի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: “Իմ խորին համոզմամբ, մեր առաքելությունն է մեծանուն մարդկանց հանդեպ հավիտենական երախտիքի և նվիրումի զգացումը փոխանցել սերնդեսերունդ: Լազարյան տոհմի ներկայացուցիչներն իրապես պատմության մեջ իրենց եզակի տեղն են զբաղեցրել, և նրանց թողած հոգևոր և նյութական ժառանգությունն այսօր էլ ձևավորում է Լազարյան տոհմի պատմական կերպարը: Ակնհայտ է, որ 300 տարի անց ևս եկող սերունդները մեծ երախտագիտության և շնորհակալանքի զգացումով են խոսելու այս տոհմի ներկայացուցիչների գործունեության մասին”, - նշել է դեսպան Եսայանը:

Իր ելույթում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն, անդրադառնալով Լազարյանների գործունեությանը, նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներն իրար կապող Լազարյան ընտանիքի թողած հարուստ ժառանգությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի ողջ հայության համար եղել և մնացել է հպարտանքի և զարգացման ուղեծիր:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ, ռուսաստանյան հասարակական և գիտական ոլորտի անվանի գործիչներ և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ` հանգամանալից անդրադառնալով Լազարյան ընտանիքի բազմոլորտ գործունեությանն ու հայ-ռուսական տնտեսական, հումանիտար և հասարակական հարաբերությունների զարգացման գործում նրանց նշանակալի ավանդին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: