• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի զոհերի հիշատակին

29 փետրվարի, 2016

Հայտնում ենք, որ ս/թ. փետրվարի 28-ին Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց  թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` ընդգծելով, որ 28 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները չեն մոռացվել, և այդ հիշողությունը կփոխանցվի սերնդեսերունդ, քանի դեռ մեղսագործների քրեահանցավոր գործելակերպը չի ստացել համապատասխան իրավական, քաղաքական և բարոյական գնահատական:

Դեսպան Եսայանը հիշեցրեց նաև, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում սկսած վայրագությունները նպատակ էին հետապնդում կասեցնել ԼեռնայինՂարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-իկազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայության արդարացի մղումները:

Նշենք, որ նույն օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: