• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայի պետական համալսարանում մեկնարկեց հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովը

14 սեպտեմբերի, 2016

ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ս/թ. սեպտեմբերի 14-ին Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է “Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն” խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրավիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՄՊՀ պատմության ֆակուլտետն ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության “Անիվ” հիմնադրամը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:

Միջազգային գիտաժողովի բացմանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընթերցել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի ողջույնի ուղերձը՝ հասցեագրված գիտաժողովի մասնակիցներին, որում ՀՀ նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ մեկնարկող միջազգային գիտաժողովը որպես կարևորագույն գիտական իրադարձություն՝ կնպաստի հայ-ռուսական հումանիտար և կրթական կապերի խորացմանն ու երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Այնուհետև դեսպան Եսայանն իր ելույթում որակելով մեկնարկող գիտաժողովը որպես առանցքային կարևորության գիտակրթական նախաձեռնություն՝ ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն մեր օրերում շարունակում են դինամիկ զարգանալ՝ ընդլայնելով  փոխգործակցության սահմաններն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:

Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում՝ ընդգծելով, որ ռուս-հայկական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն ներկայիս տարածաշրջանային զարգացումների համայնապատկերում:

Գիտաժողովի շրջանակներում բացվել է նաև հայ-ռուսական թեմատիկայով պատմափաստագրական ցուցահանդես, նախատեսված է նաև հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:

Հավելենք նաև, որ գիտաժողովի մեկնարկից առաջ տեղի է ունեցել առանձնազրույց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի և Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի միջև, որի ընթացքում քննարկվել են  կրթական և գիտական ոլորտում բուհի հետ համագործակցության տարաբնույթ հարցեր: Դեսպան Օ.Եսայանը շնորհակալություն է հայտնել ՄՊՀ ռեկտորին՝  հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով քննարկվելիք հարցերի արդիականությունը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Իր հերթին Վ.Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: