• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում կայացավ ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությունը

22 սեպտեմբերի, 2016

Ս/թ. սեպտեմբերի 21-ին Մոսկվայի “Ռենեսանս Մոնարխ” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են հինգ հարյուրից ավելի հյուրեր՝ ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված չորս տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակույթի բնագավառի անվանի գործիչներ, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքի ղեկավարներն ու հասարակական և գիտական ոլորտի անվանի հայ գործիչներ:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն` անդրադառնալով օրվա խորհրդին և նշանակությանը աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների համար և շնորհակալություն հայտնելով բոլոր այն դաշնակից պետություններին, բարեկամ և գործընկեր երկրներին, որոնք աջակցել են Հայաստանին իր առջև դրված նպատակների իրագործման ճանապարհին: “Մեր համազգային հիշողությունը լի է բազմադարյա պատմության փառավոր իրադարձություններով և տարեթվերով: Այդուհանդերձ, 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ կարևորություն ունի որպես ազգային վերածննդի և հայոց պետականության վերակերտման ձգտումների խորհրդանիշ”, - նշել է Օլեգ Եսայանը: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝  ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել, որ երկու ժողովուրդների և երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը շարունակում են խորանալ և արագընթաց զարգանալ միջպետական հարաբերությունների նորագույն շրջանում, ինչի վկայությունն է ՀՀ և ՌԴ նախագահների փոխադարձ հավատարմությունը երկու պետությունների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության սկզբունքներին:

Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերակատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ:  Դեսպան Եսայանը իր երախտագիտության խոսքն է հայտնել նաև Ռուսաստանի հայ համայնքին՝ անկախության տարիներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:  

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով, անդրադառնալով երկու պետությունների փոխգործակցությանը, նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր օրերում շարունակ ամրապնդվում և խորանում են: “Հայաստանը վստահությամբ նայում է դեպի ապագա, և ինչպես նախկինում, այսօր ևս Հայաստանի կողքին կանգնած է եղբայրական Ռուսաստանը: Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակում է ընդլայնվել փոխադարձ վստահության մթնոլորտում՝ հիմնված թափանցիկության ու դաշնակցային ռազմավարության սկզբունքների վրա”, - նշել է ՌԴ ԱԳՆ պետքարտուղարը:

Գ.Կարիսինն, անդրադառնալով երկու դաշնակից պետությունների նախագահների միջև երկխոսությանը, հայտնել է նաև, որ ներկայումս աշխատանքներ են ընթանում այս տարվա հոկտեմբերին Երևան նախատեսվող Վ.Պուտինի այցի կազմակերպման ուղղությամբ:  

Անկախության հռչակման 25-ամյակի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, ով իր խոսքում ընդգծել է երկու երկրների գործադիր իշխանությունների միջև համագործակցության կարևորությունը՝ միջպետական հարաբերությունների հետագա խորացման հարցում: “Հայաստանն այսօր ժամանակակից և դինամիկ զարգացող պետություն է: Մեր երկրների միջև համագործակցությունը շարունակ զարգանում է, ինչի երաշխիքն է փոխվստահության վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև  ընթացող երկխոսությունը”, - ընդգծել է Մ.Սոկոլովը:

Ընդունելությունն ուղեկցվել է սիմֆոնիկ նվագախմբի կողմից հայ դասականների գործերի կատարմամբ և սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած զորահանդեսի տեսանյութի ցուցադրությամբ: Տոնական հանդիսությունը շարունակվել է նաև ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Հայորդաց տան “Հայասա” պարային համույթի համերգային կատարումներով:

Հյուրանոցային համալիրի դահլիճում կազմակերպվել է նաև հայաստանցի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված հեղինակային լուսանկարների ցուցադրությունը: Կազմարեպվել է նաև ռուսաստանաբնակ հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների՝ Հայաստանին նվիրված աշխատանքների ցուցահանդես:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: