• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին

28 փետրվարի, 2017

Ս/թ. փետրվարի 28-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների տեղադրման արարողություն ՝ ի հիշատակ 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի:

Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարները:
Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձավ Սումգայիթի դեպքերին՝ նշելով, որ 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն առ այսօր չեն ստացել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:

«Ադրբեջանն այսօր էլ փորձում է սեփական ժողովրդից խորը քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը: Այդ նպատակին են ծառայում նաև Աղդամի մոտակայքում 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված և կոչում է «Խոջալուի»՝ կատարվածը հայերին վերագրելու և իրական վայրն ու այն իրականացնողներին քողարկելու նպատակով», - նշել է դեսպանը:
Օլեգ Եսայանի խոսքով՝ այսպես կոչված «Խոջալուի դեպքերն» Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և գաղափարաքարոզչական նապատաներով՝ փորձելով ստվերել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած հայ բնակչության ցեղասպանությունը:

Նույն օրը Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ նաև մոմավառություն:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: