• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը Sputnik Armenia գործակալությանը

10 մարտի, 2017

Մարտի 10-ին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը, ով իր առաջին հարցազրույցը տվել է Sputnik գործակալությանը։

-Պարոն Տողանյան, որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները, ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը։

— Ես այսօր արդեն սկսել եմ աշխատանքս. հավատարմագրերի պատճենները հանձնել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին և պաշտոնապես ստանձնել դեսպանի պաշտոնը։ Հետագայում իմ աշխատանքը տեսնում եմ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման մեջ։ Եվրասիական միությանն անդամակցելու շնորհիվ շատ հնարավորություններ են բացվում կոնկրետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու, լոգիստիկ կենտրոն ստեղծելու, հայկական ապրանքները տարածելու, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու և ռազմաքաղաքական երկխոսությունն ամրապնդելու համար։ Բացի այդ, մենք սկսում ենք նախապատրաստվել Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին, որը նախատեսված է մարտի 14-15-ին։ Իսկ դա հանդիպումների շատ հագեցած գրաֆիկ է։ Հենց սրանից էլ սկսում եմ աշխատանքս:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ներկա պահին։

— Այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը։ Բոլոր այս տարիներին դրանք շատ դինամիկ են զարգացել. մեր երկրների միջև դիվանագիտական գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակում, մենք ունենք շատ լուրջ ռազմաքաղաքական, մարդասիրական և առևտրատնտեսական հարաբերություններ։

- Դուք շեշտը դնում եք տնտեսական բաղադրիչի վրա՞։

— Ոչ միայն։ Տնտեսական հարաբերությունները զարգանալու են, որովհետև, ինչպես արդեն ասացի, մեզ նոր հնարավորություններ են ընձեռվել ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, և դրանք շարունակելու են դինամիկ զարգանալ։ Կան շատ ներդրումային նախագծեր։ Վարչապետի վերջին այցից հետո ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ, այդ թվում` ներդրումային հիմնադրամ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության գծով ձեռնարկությունների կոոպերացիա ստեղծելու ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ մենք շեշտը դնելու ենք հենց դրա վրա։ Դա, իհարկե, ասպեկտներից մեկն է։ Մենք աշխատելու ենք և զարգանալու նաև մարդասիրական ու կրթական ոլորտներում, ամրապնդելու ենք ժողովրդական դիվանագիտությունը, քաղաքացիական հասարակությունների կապերը։ Այս հարցում մենք առանձնահատուկ դեր ենք հատկացնում շրջանների միջև կապերին։ Ես ակտիվ ճանապարհորդելու եմ Ռուսաստանով և կապեր եմ հաստատելու փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների հետ։

- Ձեր կարծիքով` Ռուս-հայկական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը ինչպե՞ս կազդի երկկողմ համագործակցության վրա։

— Ես ենթադրում եմ, որ դա ցուցադրում է մեր ռազմական գերատեսչությունների փոխհարաբերությունները, ռազմաքաղաքական համագործակցության բարձր մակարդակը։ Ռուսական ռազմակայանը գործում է Հայաստանում 1992թ-ից, մենք ունենք համատեղ ՀՕՊ համակարգ, սահմանների հսկողություն։ Ուստի դա Ռուսաստանի հետ մեր համագործակցության տեխնիկական շարունակությունն է։ Կարծում եմ, որ զորախումբը կնպաստի Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։

- 1990-ական թթ-ին Դուք զբաղեցրել եք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոնները։ Կարելի՞ է ասել, որ Ձեր կյանքը սերտորեն կապված է Ռուսաստանի մայրաքաղաքի հետ։

— Կարելի է այդպես էլ ասել, որովհետև ես ոչ միայն աշխատել, այլ նաև սովորել եմ Մոսկվայում։ Այստեղ եմ պաշտպանել դոկտորական դիսերտացիան, ապրել եմ Ռուսաստանում և այստեղ զբաղվել բիզնեսով։ Պետական ծառայությունը թողնելուց հետո 17 տարի ապրել եմ Ռուսաստանում, բայց միաժամանակ երբեք չեմ կորցրել հայրենիքիս` Հայաստանի հետ կապը։ Հուսով եմ, որ իմ փորձը, կապերը կօգնեն խորացնել մեր երկրների համագործակցությունը տարբեր մակարդակներում։

- Սիրելի վայր ունե՞ք Մոսկվայում։

— Դրանք շատ են, վերջին տարիներին քաղաքն ավելի է գեղեցկացել, հետիոտների համար նախատեսված փողոցներ են կառուցվել, որտեղ կարելի է առանց շտապելու զբոսնել։ «Պատրիարշիե պրուդին», պատմական կենտրոնն իմ սիրելի վայրերն են Մոսկվայում։ Բացի այդ, Մոսկվան նաև աշխարհի մշակութային մայրաքաղաքն է։ Ես շատ եմ սիրում մոսկովյան թատրոնները, հատկապես՝ «Լենկոմը» և «Սովրեմեննիկը»։ Դրանք ինձ համար արվեստի տաճարներ են, որտեղ հաճախ եմ լինում։

- Դուք ամսագրեր եք հրատարակել, հիմնել «Եվրասիական մեդիախումբը». Ձեզ լրագրող համարու՞մ եք։

— Ոչ, ես միայն հիմնել եմ դրանք, այնպես որ ինձ ավելի շատ ձեռնարկատեր եմ համարում, մեդիաոլորտի ներկայացուցիչ, բայց, ցավոք, ոչ լրագրող։ Միաժամանակ ես հիանալի հասկանում եմ, որ անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց ԶԼՄ-ների։ Այնպես որ մենք կապեր ենք հաստատելու զանգվածային բոլոր լրատվամիջոցների հետ և զօրուգիշեր բաց ենք լինելու նրանց համար։ Միաժամանակ ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական ցանցերի վրա, տեղեկատվություն ենք տրամադրելու մեր երկրի, մշակույթի, Հայաստան այցելելու հնարավորությունների մասին ոչ միայն դասական ԶԼՄ-ների միջոցով։ Մենք լրագրողներին հրավիրելու ենք դեսպանատուն, նրանց համար կազմակերպելու ենք շրջայցեր։ Մենք համարում ենք, որ դա աշխատանքի հիմնական մասն է։ Ի դեպ, վերջերս հնարավոր է դարձել Հայաստան այցելել նույնիսկ ռուսական ներքին անձնագրերով։ Մենք գտնվում ենք Մոսկվայի կենտրոնում` Արմյանսկայա փողոցի գեղեցիկ, հին առանձնատանը։ Դա Լազարյանների տունն է` արևելյան լեզուների ինստիտուտը։ Մենք որոշել ենք այստեղ տարբեր միջոցառումներ, համերգներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ անցկացնել ։ Մենք հնարավորինս բաց ենք լինելու հասարակության համար։

Աղբյուրը՝ Sputnik Armenia/ https://armeniasputnik.am/exclusive/20170310/6663655/armenia-rusastan-vardan-toxanyan.html

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: