• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Տեղեկատվություն ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ

28 մարտի, 2017

Ս/թ․ ապրիլի 1-ից ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև՝ Սոչիում ՀՀ հյուպատոսական կետի կողմից տրամադրվող ծառայությունների համար սահմանված պետական տուրքը գանձվելու է ռուսական ռուբլով:

Պետական տուրքի սակագները արտարժույթով հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:


ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից առավել հաճախ մատուցվող ծառայությունների սակագները՝ արտահայտված ռուսական ռուբլով․

1. ՀՀ քաղաքացու կենսաչափական
տվյալներ պարունակող էլեկտրոնային
անձնագիր տրամադրելու (փոխանակելու)
համար - ₽9,000

2. 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն
կենսաչափական տվյալներ պարունակող
էլեկտրոնային անձնագիր տրամադրելու
(փոխանակելու) համար - ₽4,155

3. Օտարերկրյա պետություններում ՀՀ
քաղաքացու անձնագրի վավերականության
ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով
երկարաձգելու համար -
₽2,770

4. ՀՀ վերադարձի վկայական տալու
համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե
առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը
հավաստող այլ փաստաթուղթ -
₽4,155

5. Ժամկետանց կամ այլ պատճառով
օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի
կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող
այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի
վկայական տալու համար - ₽1,385

6. Հարցման հիման վրա ձեւակերպվող
տեղեկանքներ (քաղաքացիության մասին,
ընտանեկան կարգավիճակի մասին,
դատվածության մասին և այլն) -
₽3,465

Մատուցվող բոլոր հյուպատոսական ծառայությունների սակագները հրապարակված են ՀՀ ԱԳՆ  պաշտոնական կայքում (http://mfa.am/hy/fees/)։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: