• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված «Ок Армения» խորագրով շնորհանդեսը

13 ապրիլի, 2017

Ապրիլի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը՝ ուղղված Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Շնորհանդեսին մասնակցեցին հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։

Միջոցառման բացմանն իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ մասնավոր դերակատարների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։

«Անշուշտ, մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերի խորացմամբ, մեր առօրյա գործունեությունն ուղղված է նաև այս ոլորտին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու ռուսաստանցիների շրջանում մեր երկրի հեղինակության էլ ավելի բարձրացմանը։ Ողջունում եմ այս նախաձեռնությունն ու հրավիրում համագործակցության», - նշեց Վարդան Տողանյանը։

Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև հրապարակախոս Էդուարդ Այանյանը և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։

«Այս նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն դերակատարները հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց հետ՝ մատնանշելով առավել սերտ համագործակցության ուղիներ», - նշեց փորձագետը։

Շնորհանդեսին հայաստանյան «Ակտիտուր» գործակալության ներկայացուցիչներն անցկացրեցին վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ խոսելով նաև երկրում կորպորատիվ տուրիզմի կազմակերպման հնարավորությունների մասին։

«Ок Армения»-ի շրջանակներում ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորատոր Գայանե Բրեիովան անցկացրեց խոհարարական վարպետության դաս, տեղի ունեցավ հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև ներկայացվեց մայիսի 7-ին Ծաղկաձորում կայանալիք Հայկական կոնյակի փառատոնը (ArmCognFest)։

Միջոցառման ավարտին անցկացվեց նաև դեպի Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։

Կարևորագույն արդյունքներից էր նաև այն, որ հարյուրից ավելի այցելուների հետաքրքրվածության արդյունքում ձեռք բերվեցին աննախադեպ թվով գործնական պայմանավորվածություններ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: