• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2017

Ս/թ․ ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ տեղադրեցին ՀԱԵ Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Ծաղիկների տեղադրման արարողությանը մասնակցեցին նաև դեսպանության դիվանագետներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։ Նույն օրը ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագը։

Ապրիլի 24-ի երեկոյան դեսպանության աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի մեծ պրեմիերան։ Նույն օրը ՀԱԵ Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող «Գավիթ» թատրոնում ռուսաստանցի դերասանները կներկայացնեն Վ.Սարոյանի ստեղծագործության հիման վրա հայազգի թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի բեմադրած «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ս/թ․ ապրիլի 21-ին դեսպանությունում տեղի ունեցավ Կոմիտասի անվան Հայաստանի պետական լարային քառյակի համերգը։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ապրիլի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ նաև Ռուսաստանյան ազգային նվագախմբի համերգը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: