• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Տողանյանն այցելեց Աստրախանի մարզ

06 մայիսի, 2017

 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մայիսի 5-ից 6-ը Աստրախանում մասնակցեց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի շրջանակներում դեսպան Տողանյանը հանդիպում ունեցավ Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ՌԴ Հարավային դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, Ս. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Մարկոս Սարգսյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վարդան Տողանյանը և Ալեքսանդր Ժիլկինը մասնակցեցին երկու խաչքարերի բացման արարողությանը: Խաչքարերից մեկը նվիրված էր ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300 – ամյակին, իսկ երկրորդը` Աստրախանի նահանգի կազմավորման 300-ամյակին: Այդ խաչքարերը կանգնեցված են այն տարածքում, որտեղ 1706թ. Պետրոս Առաջինի հատուկ հրովարտակով կառուցվեց առաջին հայկական քարե Սբ. Աստվածածին եկեղեցին:

Նախկինում Աստրախանում գործել է 5 հայկական եկեղեցի: Ներկայումս Աստրախան քաղաքում կա միայն մեկ հայկական եկեղեցի` Սբ. Հռիփսիմեն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: