• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելեց Ռոստովի մարզ

17 մայիսի, 2017

Մայիսի 16-ին Դոնի Ռոստովում դեսպան Տողանյանը հանդիպեց Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Դոնի մայրաքաղաքում Հայաստանի առևտրի տուն ստեղծելու մասին: Վասիլի Գոլուբևը իր աջակցությունը հայտնեց հայկական կողմի նախաձեռնությանը և հանձնարարեց Ռոստովի մարզի էկոնոմիկայի նախարարությանը մանրամասն ուսումնասիրել այդ հարցը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանի և Ռոստովի մարզի միջև հետագա համագործակցության հարցերը:

Ռոստովի մարզի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման առավել հեռանկարային ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է:

Դեսպան Տողանյանը հայտնեց նաև հայկական կողմի ցանկությունը՝ պետական սուբսիդավորման հիմքով ձեռք բերելու «Rostselmash» գյուղատնտեսական մեքենաներ երկրի գյուղատնտեսական կարիքների համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպեց նաև Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ։ Հանդիպումներին ներկա էր նաև ՌԴ Հարավային դաշնային շրջանում (ՀԴՇ) ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը:

Մայիսի 17-ին դեսպան Տողանյանն այցելեց «Սուրբ Խաչ» և «Սուրբ Հարություն» եկեղեցիները: ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ հայկական հոգևոր-կրթական կենտրոնի սաների և տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ռոստովի մարզում դեսպան Տողանյանը այցելեց նաև Ռուս-հայկական բարեկամության թանգարան, որտեղ ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: