• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Թաթարստանի Հանրապետություն

27 մայիսի, 2017

Ս/թ․ մայիսի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության (ԹՀ) վարչապետ Ալեքսեյ Պեսոշինի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում ՀՀ և ԹՀ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակների և ծավալների ընդլայնման շուրջ մի շարք հարցեր:

Դեսպան Տողանյանը Թաթարստանի կառավարության ղեկավարին առաջարկել է քննարկել Կազանում Հայաստանի առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաև հայկական եկեղեցի կառուցելու և ԹՀ-ում ՀՀ Պատվո հյուպատոս նշանակելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև հումանիտար համագործակցության հարցերին, մասնավորապես` կրթության, սպորտի, տուրիզմի, մշակույթի ոլորտներում:

Նույն օրը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ԹՀ փոխվարչապետ Վասիլ Շահրազիևի և ԹՀ ներդրումների զարգացման գործակալության ղեկավար Թալիա Մինուլլինայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ԹՀ-ի արտադրությունը Հայաստանի տարածքով դեպի Իրան և Մերձավոր Արևելքի այլ երկրներ արտահանելու հնարավորությունների շուրջ:

Կազանում կայացել է նաև դեսպան Տողանյանի հանդիպումը ԹՀ մշակույթի նախարար Այրատ Սիբագատուլինի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև՝ 2018 թ.-ին Հայաստանում Թաթարստանի և ԹՀ-ում Հայաստանի մշակույթների տարիներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ:

ԹՀ աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Տողանյանն այցելել է «Քիմգրադ» տեխնոպոլիսը, բարձրագույն տեխնոլոգիաների «Իննոպոլիս» քաղաքն ու Կազանի «IT park»-ը:

Կազանի Բարեկամության տանը դեսպան Տողանյանը հանդիպել է նաև ԹՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ս/թ․մայիսի 26-ին դեսպան Տողանյանը ՀՀ վարչապետ Կ․Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի աշխատանքներին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: