• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Սանկտ Պետերբուրգ

03 հունիսի, 2017

Ս/թ․ հունիսի 1-ից 3-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մասնակցել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացված Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։

Ֆորումի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Օրլովի մարզի նահանգապետ Վադիմ Պոտոմսկու հետ։ Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են Հայաստանի և Օրլովի մարզի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև նախնական պայմանավորվածություն ձեռք բերել Օրլովի մարզում հետագայում հայկական գյուղմթերքների և այլ արտադրանքի տոնավաճառներ անցկացնելու շուրջ։

Օրլովի մարզի նահանգապետը հրավիրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին առաջիկայում այցելել Օրլովի մարզ՝ տեղում առկա հնարավորություններին ծանոթանալու և համագործակցության հեռանկարներն առավել մանրամասն քննարկելու նպատակով։

Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում կայացել է նաև դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ Լենինգրադի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի երկկողմ հանդիպումը։ Վերջինս զրույցի ընթացքում, մասնավորապես, շեշտել է, որ Հայաստանի և Լենինգրադի միջև շփումներն օր օրի ավելի են ակտիվանում, իսկ երկկողմ համագործակցությունը, մասնավորապես, ՀՀ Արագածոտնի մարզի հետ` առավել ամրապնդվում։

Զրույցի ընթացքում նահանգապետն անդրադարձել է նաև իր մասնակցությանը նախորդ տարիներին Հայաստանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներին՝ խոսելով ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ստեղծված վստահելի կապերի մասին։

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ։ Հանդիպմանն, ի թիվս առևտրատնտեսական համագործակցության շուրջ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ-Պետերբուրգում հայկական տոնավաճառների կազմակերպման հնարավորությունը։ Պետերբուրգի նահանգապետն առաջարկել է նաև քննարկել Հայաստանին հյուսիսային մայրաքաղաքում հողատարածք հատկացնելու հարցը՝ առևտրազվարճային կենտրոնի ստեղծման համար։

Կողմերը մատնանշել են, որ ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար, կրթական և մշակութային բնագավառներում Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա է փոխգործակցաթյան խորացման մեծ ներուժ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: