• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Տողանյանը այցելել է Կրասնոդարի երկրամաս

04 հուլիսի, 2017

Ս/թ. հուլիսի 3-ին Կրասնոդարում կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը առաջարկել է Կրասնոդարում ստեղծել Հայաստանի առևտրի տուն, որտեղ ներկայացված կլինեն հայ արտադրողների ապրանքներն ու ծառայությունները: Վենիամին Կոնդրատևն իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Կրասնոդարի երկրամասի կարևոր գործընկերը:

Աշխատանքային այցի շրջանակներում Վարդան Տողանյանը այցելել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» հայկական եկեղեցին և Պաշկովկա շրջանում գործող հայկական մշակութային կենտրոնը, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կրասնոդարում դեսպան Տողանյանը հանդիպել է նաև Հայ առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես Մովսեսյանի հետ:

Կրասնոդար աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Տողանյանը այցելել է «CLAAS» գյուղատնտեսական մեքենաշինական գործարանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: