• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Մոսկվա

18 հուլիսի, 2017

Ս/թ. հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում:

ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ս/թ. հուլիսի 17-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Նույն օրը կայացել է Արա Բաբլոյանի հանդիպումը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ինչպես նաև մասնակցել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի շիրմաքարին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: