• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

26 սեպտեմբերի, 2017

 Ս/թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Ա․Ս․Պուշկինի պետական թանգարանի շքասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությունը։

Միջոցառման հյուրերի թվում էին՝ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ-ում հավատարմագրված չորս տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, մշակույթի և գիտության բնագավառի ռուսաստանյան անվանի գործիչներ, ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ և Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով իր խոսքում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին՝ նշելով, որ ընթացող տարում նշվում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակը: «Մենք վստահ կարող ենք հայտարարել, որ Ռուսաստանը մեր վաղեմի,  վստահելի ռազմավարական գործընկերն է», - նշեց  Վարդան Տողանյանը։

Տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով իր խոսքոմ անդրադարձավ երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը։ «Միացյալ ուժերով մեզ հաջողվեց առաջընթաց արձանագրել տարբեր բնագավառներում` տնտեսականից մինչև մշակույթ ու կրթություն: Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն այսօր, իսկապես, ունեն ընդգրկուն օրակարգ», - ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Ընդունելությունը շարունակվեց Հայաստանից Մոսկվա ժամանած «Գողթ» էթնո-ջազային խմբի կատարումներով։

Միջոցառման շրջանակներում թանգարանի շքասրահում բացվեց նաև «Փարաջանովի աշխարհները» խորագրով ինստալյացիան։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: