• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Չեչնիայում վերահուղարկավորվել են Մեծ հայրենականում անհետ կորած զինվորների աճյունները

02 հոկտեմբերի, 2017

Ս/թ. հոկտեմբերի 1-ին ՌԴ Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանի Իշերսկայա բնակավայրում տեղի է ունեցել 70 խորհրդային զինվորների, որոնց թվում՝ 1942թ․-ին նշյալ շրջանում և հարակից վայրերում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ տասնչորս զոհված հայազգի զինվորականների աճյունների հողի հանձնման արարողությունը։

Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, տպագրության և տեղեկատվության նախարար Ջամբուլատ Ումարովն ու հանրապետության այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև զոհված զինվորների ազգականները։

Նշենք, որ զինվորների աճյունները հայտնաբերվել էին այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Չեչնիայի Հանրապետության տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։

Հայ զինվորների պատվին եղբայրական գերեզմանի մոտ բացվել է Հայրենական Մեծ պատերազմի ճակատում զոհված հայազգի զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանը (հեղ.՝ Աշոտ Թադևոսյան)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: