• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վարդան Տողանյանի աշխատանքային այցը Ստավրոպոլի երկրամաս

01 փետրվարի, 2018

 

Ս/թ․ հունվարի 30-ից 31-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Ստավրոպոլի երկրամասում։

 

Ս/թ․ հունվարի 30-ին Ստավրոպոլ քաղաքում կայացել է դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Ստավրապոլում ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև Սբ․ Մարիամ Մաղգաղենացու եկեղեցին, ինչպես նաև հանդիպում է ունեցել տեղի «Նաիրի» հայկական ազգամշակութային հկ-ի ներկայացուցիչների հետ։

 

Ստավրոպոլի երկրամաս այցի շրջանակներում դեսպան Վարդան Տողանյանն այցելել է նաև Պյատիգորսկ քաղաք և հանդիպել քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկի հետ։

 

Հանդիպմանը քննարկվել են Պյատիգորսկի և Հայաստանի առանձին քաղաքների միջև առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Նույն օրը դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկի պետական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գորբունովի հետ։

 

Պյատիգորսկ քաղաքում դեսպան Վարդան Տողանյանը հանդիպում-քննարկում է ունեցել նաև «Պյատիգորսկի քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հկ-ի ներկայացուցիչների հետ։

 

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանի այցը երկրամասի Եսենտուկի քաղաք, որտեղ կայացել է հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Ստավրոպոլի երկրամաս այցի շրջանակներում դեսպան Վարդան Տողանյանին ուղեկցելէ ՌԴ ՀԴՇ-ում ՀՀ գլխավոր հյուպուտոս Վարդան Ասոյանը։ 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: