• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Եսենտուկի քաղաքում կայացավ ՌԴ հարավի հայերի երիտասարդական առաջին համաժողովը

30 ապրիլի, 2018

 

Ապրիլի 27-ից 29-ը Եսենտուկի քաղաքում (Ստավրոպոլի երկրամաս) անցկացվել է Ռուսաստանի հարավի հայերի երիտասարդական առաջին համաժողովը՝ 20-ից ավելի քաղաքների հայազգի 60 երիտասարդ առաջնորդի մասնակցությամբ։

Համաժողովի բացմանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով ընդգծել է, որ համաժողովը հանդիսանում է կարևոր հարթակ հայապահպանությանն ուղղված տարաբնույթ նախաձեռնությունների կյանքի կոչման, ռուսաստանաբնակ հայերի շրջանում Հայրենիքի հետ կապի ամրապնդման և երիտասարդական համայնքային կառույցների կարողությունների զարգացման համար։

Դեսպան Տողանյանը հայտնել է նաև իր աջակցությունը ՌԴ-ում հայապահպանությանն ու հայ-ռուսական բարեկամության խորացմանն ուղղված երիտասարդական նախաձեռնությունների իրականացման հարցում։

Բացմանը ելույթով հանդես է եկել նաև Եսենտուկիի քաղաքապետ Ալեքսանդր Նեկրիստովը, ով իր խոսքում ընդգծել է երիտասարդների դերի կարևորությունը հայ-ռուսական բարեկամության խորացման գործում։ Անդրադառնալով Եսենտուկիի և ՀՀ տարբեր քաղաքների միջև համագործակցությանը՝ Ալ․Նեկրիստովը տեղեկացրել է նաև Հայաստանի քաղաքներից մեկի հետ քույր-քաղաքներ հռչակելու մտադրության մասին։

Երիտասարդական առաջին համաժողովի բացմանը ներկա են գտնվել Եսենտուկի քաղաքի Դումայի նախագահ Անդրեյ Զադկովը,  ՌԴ ՀԴՇ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, Կիսլովոդսկի «Սուրբ Վարդան Մամիկոնյան» Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն ու Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները։

Համաժողովի երկու աշխատանքային օրերի ընթացքում՝ մասնակիցները հանդես են եկել երիտասրադական կառույցների աշխատանքների վերաբերյալ զեկույցներով, առանձին թեմատիկ խմբերում քննարկել համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված քայլերն ու նախանշել Ռուսաստանի հարավի հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ուղիներ։

Երիտասարդները ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղեկցությամբ արտագնա այցեր են կատարել նաև Կիսլովոդսկ և Պյատիգորսկ քաղաքներ, որտեղ այցելել են հայկական եկեղեցիներ և հանդիպել տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ստավրոպոլի երկրամասի երեք քաղաքներում երիտասարդ առաջնորդները մասնակցել են նաև հայ համայնքային կենտրոնների կողմից կազմակերպված մշակութային ծրագրերին։

-----

ՌԴ հարավի հայերի երիտասարդական առաջին համաժողովի նպատակներն են հարթակ հանդիսանալ հայ երիտասարդական տարբեր կառույցների և խմբերի միջև երկխոսության խորացման, կազմակերպական կարողությունների զարգացման և ՌԴ հարավում առավել նպատակային գործունեություն ծավալման համար՝ ուղղված ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդության շրջանում հայապահպանությանը, Հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: