• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ռուսաստանյան ընկերություններին ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

11 հոկտեմբերի, 2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայաստանում կորպորատիվ զբոսաշրջության հնարավորություններին նվիրված շնորհանդեսը։

«Ок Армения» խորագրով նախագիծը, որն իրականացվում է դեսպանության և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ Գայանե Քոչարյանի նախաձեռնությամբ, այս անգամ համախմբել էր ռուսաստանյան տարբեր ընկերությունների և զբոսաշրջային օպերատորների ավելի քան 150 ներկայացուցչի։ Մասնակից-ընկերությունների թվում էին՝ «Аэроклуб», «Demlink Travel», «American express», «BSI Group», «СТБ Турс», «МТС», «Мегафон», «Ernst&Young», «Philipp Morris», «General Electric», «KIA» ընկերությունները և այլն։

Երեկոյի հյուրերին ողջունել է դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Հայաստանի կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները միջոցառմանը ներկայացրել են Գայանե Քոչարյանն ու հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները։

Ոլորտի մասնագետները ծանոթացել են նաև Հայաստանի զբոսաշրջային ոլորտի նորույթներին, այդ թվում՝ վերջին շրջանում բացված կորպորատիվ միջոցառումների համար նախատեսված հարթակներին։

Նախաձեռնության շրջանակներում հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների միջև հաստատվել են գործնական կապեր։ 

Երեկոյի շրջանակներում տեղի է ունեցել նաև հայկական տոլմայի պատրաստման վարպետության դասընթաց, որը վարել է «Megerian Carpet»-ի շեֆ-խոհարար Արտավազդ Սարուխանյանը։ Միջոցառումը շարունակվել է մշակութային ծրագրով։

Ներկաները մասնակցել են նաև Հայաստանում գործող միջազգային հյուրանոցային ցանցերի և ոլորտի այլ դերակատարների կողմից պատրաստված նվերների խաղարկությանը։

«Ок Армения» նախագիծը մեկնարկել է 2017թ․-ի ապրիլին Մոսկվայում։ Նախորդ տարի նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել է նաև շնորհանդես Սանկտ Պետերբուրգում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: