• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Ալթայի երկրամաս

21 հոկտեմբերի, 2018

Ս/թ․ հոկտեմբերի 19-20-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Ալթայի երկրամասում։

Ս/թ․ հոկտեմբերի 19-ին դեսպան Վարդան Տողանյանը Բարնաուլում հանդիպել է երկրամասի օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Ռոմանենկու հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի մարզերի և ՌԴ Ալթայի երկրամասի միջև տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մշակութային և կրթական կապերի զարգացման շուրջ տարաբնույթ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել Ալթայի երկրամասի հայ համայնքի գործունեությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը և Ալթայի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Վիտալի Սնեսարը։

Այցի շրջանակներում դեսպան Վարդան Տողանյանն ու արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցի, ինչպես նաև ծաղիկներ տեղադրել եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդն այցելել են Բարնաուլի Մեծ Հայրենական պատերազմի հուշահամալիր՝ «Անմար կրակի» մոտ հարգանքի տուրք մատուցելով խորհրդային զինվորների հիշատակին։ Բարնաուլ քաղաքում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև Ալթայի երկրամասի պետական համալսարան, որի դիմաց տեղադրված է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված արձանը՝ գիրք-մատյանը, որի վրա պատկերված են հայերեն և ռուսերեն տառերը։

Դեսպան Վ․Տողանյանը բացման ելույթով հանդես է եկել նաև Ալթայի երկրամասի երաժշտական թատրոնում կայացած միջոցառմանը՝ նվիրված «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու օծման 10-ամյակին և «Հայկական մշակութային կենտրոն» հկ-ի 20-ամյակին։

Ս/թ․հոկտեմբերի 20-ին Բարնաուլում կայացել է դեսպան Վ․Տողանյանի հանդիպումը Ալթայի երկրամասի հայ համայնքի հետ։ Հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ կառավարության մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, խոսել երկրում ընթացող քաղաքական զարգացումների մասին և անդրադարձել Հայաստանում տնտեսական ներդրումների իրականացման համար ստեղծված նոր հնարավորություններին։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: