• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի այցը Պրիմորեի և Կամչատկայի երկրամասեր

27 հուլիսի, 2019

 Ս/թ․հուլիսի 25-ից 27-ը ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է ՌԴ Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի Պրիմորեի և Կամչատկայի երկրամասեր։

Այցի շրջանակներում հուլիսի 25-ին դեսպան Վ․Տողանյանը Պրիմորեի մայրաքաղաք Վլադիվոստոկում հանդիպել է երկրամասի առաջին փոխնահանգապետ Վերա Շերբինայի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Պրիմորեի երկրամասի միջև համագործակցության զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր, այդ թվում նաև՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ծավալների մեծացմանն ուղղված հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակներում ընձեռված հնարավորությունները։

Քննարկվել են նաև կրթական-հումանիտար ոլորտներում գործակցության հարցեր։

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վլադիվոստոկում հանդիպել է Պրիմորեի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Վ․Տողանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, խոսել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, ներկայացրել երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներն ու ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Առանձին քննարկվել են հայրենադարձության հարցերն ու համայնքներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Դեսպան Վ․Տողանյանը այցելել է նաև Վլադիվոստոկի Հայ Առաքելական «Սուրբ Գևորգ» եկեղեցի։

Հուլիսի 26-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Կամչատկայի երկրամաս և Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում հանդիպել երկրամասի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցության հարցեր, շեշտվել է առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը։

Միևնույն ժամանակ քննարկվել են կրթական, հումանիտար, մշակութային և զբոսաշրջային ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Դեսպան Վ․Տողանյանը հանդիպել է նաև Կամչատկայի Պետրոպավլովսկի քաղաքապետի պաշտոնակատար Յուլիա Իվանովայի հետ։

Նույն օրը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Կամչատկայի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Վ․Տողանյանը հանգամանալից անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին արդի փուլում, խոսել Հայաստանի կառավարության կողմից տնտեսական և այլ որոտներում իրականացվող քայլերի մասին, ներկայացրել երկրում բացվող նոր ներդրումային հնարավորությունները։

Ւ թիվս քննարկված հարցերի՝ անդրադարձ է կատարվել հայրենադարձության հնարավորություններին, արտագնա հյուպատոսական այցերի կազմակերպմանն ու համայնքային կառույցների և դեսպանության միջև կապի ամրապնդմանը։

Վարդան Տողանյանն այցելել է նաև Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի «Սբ․Պետրոս և Պողոս առաքյալներ» եկեղեցին և ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված խաչքարին։

 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: