• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Տուլայի մարզ

02 դեկտեմբերի, 2019

Ս/թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այց է կատարել ՌԴ Տուլայի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզի ղեկավարության, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ և այցելել տեղի հատուկ տնտեսական գոտու տարածք։

Տուլա քաղաքում դեսպան Վարդան Տողանյանը հանդիպում է ունեցել Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի հետ։

Հանդիպմանը ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզի նահանգապետն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման հարցում։

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ դեսպանը շեշտել է առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացման և  գործարար շրջանակների միջև շփումների հետագա ընդլայնման հնարավորությունները՝ ելնելով ԵԱՏՄ շրջանակներում առկա հնավարություններից։ Նա նաև հրավիրել է նահանգապետ Դյումինին այցելել Հայաստան։

Դեսպան Վ․Տողանյան առանձին շնորհակալություն է հայտնել նաև Տուլայի ղեկավարությանը 2015թ․-ին մարզի տարածքում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ուղևորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հումանիտար-կրթական կապերի զարգացման ուղղված հարցերի վերաբերյալ։  Առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի գործունեությանը։

Նույն օրը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տուլայի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը բարձրաձայնել են տարաբնույթ հարցեր, այդ թվում նաև՝ հայպահպանության, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և մարզում հյուպատոսական ծառայությունների հասանելիության ապահովման վերաբերյալ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև մարզի հատուկ տնտեսական գոտում ստեղված մեքենաշինական «HAVAL» գործարան և «Узловая» արդյունաբերական պարկ։

Տեղում կայացել է Վ․Տողանյանի հանդիպումը գործարանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր հարցեր, այդ թվում նաև՝ Հայաստանի տարածքով նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունները՝ հիմք ընդունելով եվրասիական ընդհանուր տարածքում ստեղծված պայմանները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: