• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանն առցանց դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամառային դպրոցի մասնակիցների համար

17 հուլիսի, 2020

Ս/թ․ հուլիսի 17-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապ-դասախոսություն է անցկացրել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների հետ։

Դասախոսության շրջանակներում դեսպան Վ․Տողանյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլին, ներկայացրել երկկողմ և բազմակողմ հարթություններում երկու երկրների միջև ռազմաքաղաքական, տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերն, ինչպես նաև խոսել դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Առանձին անդրադարձ է կատարվել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա շուրջ տարածաշրջանի երկրների արձագանքին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է նաև առցանց դասախոսության մասնակիցների հարցերին։

Դասախոսությանը մասնակցել են նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը և ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը։

Ամառային դպրոցը, որը մեկնարկել է ս/թ․ հուլիսի 15-ին, իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: