• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին

18 փետրվարի, 2022

Ս/թ․ փետրվարի 18-ին դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության, Զինված ուժերի և ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, օտարերկրյա պետությունների դեսպանություններին կից ռազմական կցորդներ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը ընդգծել է բանակի բացառիկ դերակատարությունը Հայոց պետականության, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում, անդրադարձել տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաև կարևորել հանրապետության Զինված ուժերի շարունակական արդիականացումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը ընդգծել է Ռուսաստանի և նրա խաղաղապահ առաքելության առանցքային դերը տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև անդրադարձել ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությանը։

«Ես վստահ եմ, որ մեր պետությունների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը հետագայում ևս արդյունավետ կշարունակվի։ Անշուշտ, այդ համագործակցությանը նպաստում է մեր երկրների միջև առկա ռազմաքաղաքական երկխոսությունը։ Նշեմ, որ Հայաստանն՝ ի դեմս իր բարձրագույն ղեկավարության, առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմական համագործակցության ողջ ներուժի զարգացմանը, այդ թվում՝ երկրի Զինված ուժերի արդիականացման ուղղությամբ ընթացող համատեղ աշխատանքներին»,- նշել է դեսպան Հարությունյանը։

Դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանն իր ելույթի խոսքում անդրադարձել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության տարբեր հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել իր գործընկերներին հետևողական համագործակցության համար։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուևսկին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: