• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանության Մշակույթի կենտրոնը տոնեց իր վերաբացման 4-ամյակը

15 ապրիլի, 2022

Ս/թ․ ապրիլի 15-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում տեղի ունեցավ դիվանագիտական ներկայացուցչության ներքո գործող Մշակույթի կենտրոնի վերաբացման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը։

Երեկոն մեկնարկեց Մշակույթի կենտրոնի պատմությանն ու վերաբացումից ի վեր գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Մշակույթի կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակմանը։

«Վերաբացված Մշակույթի կենտրոնը կարողանում է մեր օրերում մեծ հաջողությամբ կյանքի կոչել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը, այն է՝ պահպանել հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել այն հանրային լայն շրջանակներին և բազմապատկել այս պատերի ներքո սկիզբ առած լավագույն ավանդույթները», - նշեց դեսպան Վ․Հարությունյանը։

Իր հերթին Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ելույթ ունենալով միջոռմանը, ներկայացրեց կենտրոնի նոր հայեցակարգն ու խոսեց ապագա նախաձեռնությունների մասին։

Երեկոն շարունակվեց ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Օլխովսկու, «Moscow Classic Ensemble» նվագախմբի և կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթներով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: