• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանությունում կայացավ ընդունելություն՝ նվիրված Հաղթանակի 77-ամյակին

11 մայիսի, 2022

Ս/թ․ մայիսի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն Հայրենական Մեծ պատերազմում նվաճած Հաղթանակի 77-ամյակի առթիվ։

Ընդունելությանը ներկա են գտնվել ՌԴ Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարությունների և ռուսաստանյան այլ գերատեսչությունների ներկայացուցիչները, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններն ու ռազմական կցորդները, պատերազմի վետերանները, հայազգի անվանի հրամանատարների և Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների սերունդների ներկայացուցիչները։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով իր խոսքում ընդգծել է նոր սերունդների շրջանում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների կատարած սխրանքների հիշատակի պահպանման կարևորությունն, ինչպես նաև անդրադարձել է հայ ժողովրդի ներդրումին Հաղթանակի նվաճման գործում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծել է նաև թիկունքի աշխատանքը պատերազմի օրերին։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանն ու ՌԴ Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսեյ Լիպիլինը։

Ընդունելության շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ․ Հարությունյանին հանձնվել է ՌԴ ՊՆ նախարարի հրամանագրով շնորհված նախարարության «Մարտական ընկերակցության համար» մեդալը։

Ընդունելությունը շարունակվել է դեսպանության Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված ծրագրով՝ նվիրված հայազգի խորհրդային ռազմական գործիչներին և պատերազմի մասնակիցներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: